Պեկինի իշխանությունները հայտնել են 2022թ․ ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերի շահագործման հանձնելու մասին։ Տարեվերջին ասպարեզները առաջին անգամ կներկայացվեն սառցե հատակով :
Չինաստանի մայրաքաղաքը առաջինը կլինի , որտեղ տեղի կունենան ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղեր: 2008-ի հիմնական մարզահամալիրները կվերափոխվեն ՝ չմշկասահքի, քյոռլինգի և հոկեյիստների ասպարեզներ։
Ընդհանուր առմամբ խաղերի ժամանակ կօգտագործվի 12 մարզական հաստատություն, որոնցից միայն 1/ 3 –րդն է կառուցվել 2022 - ի մարզահանդեսի համար:
Սառույցի առաջին ծածկը կատարվել է մայրաքաղաքի մարզապալատի ասպարեզում, որը տեղավորում է 18 հազար հանդիսական: Այնտեղ կանցկացվեն շորթ - տրեկի և գեղասահքի մրցումները: Դա այն յոթ օլիմպիական սահադաշտերից մեկն է, որտեղ կօգտագործվի ածխաթթու գազի ուղղակի սառեցման նոր տեխնոլոգիան: Այն մինչև 30 տոկոս էլեկտրաէներգիա կխնայի` սառնարանային ստանդարտ սարքերի համեմատ։